• Աբովյան 15
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

Աստվածաշնչի ներգործությունը հայ գրականության մեջ . հեռավար քննարկում

Մայիսի 19-ին,  ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի քարտուղարության բաժնի նախաձեռնությամբ, երիտասարդները մասնակցեցին «Աստվածաշնչի ներգործությունը հայ գրականության մեջ» թեմայով հեռավար քննարկմանը: Բանախոսը ՀԵՀԵՄ Քարտուղարության անդամ,  ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետի ուսանող Օֆելյա Գասպարյանն էր: Սևակ, Թումանյան, Շանթ. ընտրված երեք հեղինակների ստեղծագործությունների օրինակով, պրեզենտացիայի միջոցով, համեմատականներ անցկացվեցին, թե ինչպես է սուրբգրյան տեքստը դառնում գրականության համար նյութ և ստեղծագործելու ոգեշնչման աղբյուր: Նաև զուգահեռներ տարվեցին նույն թեմայի սուրբգրյան և գրական ընկալումների միջև: Բանախոսն առատ օրինակներով հիմնավորեց, թե հայ գրողների համար որքան ազդեցիկ է եղել աստվածաշնչյան խոսքը, և թե ինչպես է այդ ազդեցությունը դարձել գրականություն՝ իր առանձին գրական գոհարներով: Հեռավար քննարկմանը մասնակցում էին նաև ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, ԿԳ տնօրեն հոգեշնորհ Տ․ Թովմա վարդապետ Խաչատրյանը, ԿԳ աշխատակիցները և  անդամները: