Հունիսի 19-ին ավստրալահայ եկեղեցական երիտասարդները Սիդնեյի Սուրբ Հարություն առաջնորդանիստ եկեղեցում հատուկ օրհնություն ստացան, քանի որ հաջորդ կիրակի մեկնելու են Երևան՝ մասնակցելու հուլիսի 6-10-ը կայանալիք ՀԵՀԵՄ համահայկական երիտասարդական ուխտագնացությանը:

Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանն օրհնեց նրանց և իր քաջալերական խոսքերով երիտասարդներին մաղթեց բարի ճանապարհ հայրենիք։