Փետրվարի 26-ին Ազգային ժողովի բակում տեղի ունեցավ Կոզեռնի հանգստարանի ննջեցյալների եւ հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի բացումը։ Հուշարձանի հեղինակը քանդակագործ Իսահակ Ապրեյանն է:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ–ի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, ՀԵՀԵՄ հոգեւոր տեսուչ և Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Թովմա վարդապետ Խաչատրյանի ձեռամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ։
Հնագույն գերեզմանատունը Կոզեռն է կոչվել ի պատիվ վարդապետ Հովհաննես Կոզեռնի, որովհետև վերջինս վախճանվելուց հետո թաղվել է այդտեղ։ Նրա կողքին է թաղվել նաև Մովսես Գ Սյունեցի կաթողիկոսը։ Մինչև գերեզմանատան քանդվելը սայստեղ է սկզբում վերաթաղված եղել Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանը: