• Աբովյան 15/1
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

Բուհերի ուսանողները մասնակցեցին Երիտասարդների օրհնության կարգին

Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցում, Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ տեղի ունեցավ Երիտասարդների օրհնության կարգ։

ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի հրավերով, օրհնության կարգին մասնակցեցին Երևանի տարբեր բուհերից ուսանողներ, որոնց, հավարտ ժամերգության, ժողովրդական սովորության համաձայն՝ բաժանվեցին գրասենյակի երիտասարդների ձեռքով պատրաստված և ՀԵՀԵՄ լոգոյով փաթեթավորված աղաբլիթներ։