• Աբովյան 15/1
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

Դիմակներ անցորդներին․ Դավիթաշեն

Հաղթահարենք համավարակը միասինՀուլիսի 24-ին մեկնարկեց «Հաղթահարենք համավարակը միասին» նախաձեռնությունը, որը Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Հայաստանյան միջեկեղեցական Կլոր սեղան հիմնադրամի և ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի համաֆինանսավորմամբ իրականացնում է «Համահայկական երիտասարդական միություն» (ՀԵՄ) կրթամշալութային երիտասարդական հասարակական կազմակերպությունը։

Ծրագրի շրջանակում քաղաքացիներին բաժանվում են անհատական փաթեթավորմամբ, բժշկական չափանիշներին համապատասխան՝ բազմաշերտ, բազմակի օգտագործման շնչառական դիմակներ։ Մեր օրերում հատկապես մարդիկ ունեն հոգոր և հոգեբանական առավել աջակցության կարիք, սակայն փակ դեմքի պայմաններում անհնար է արտահայտել որևէ ապրումակցող հույզ, ուստի ՀԵՄ կամավորները նախաձեռնեցին դիմակների վրա պատկերել Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի գծանկարը՝ իբրև հույսի և լավատեսության խորհրդանիշ։ Վերջերս Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի կենտրոնական գմբեթի Սուրբ Խաչը և այս տարին ըստ երևույթին նշանավորվում է hայ Քրիստոնյաներիս կյանքում իբրև Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի տարի, ինչը առավել հոգևոր ուժ և զորակցություն է հաղորդում համավարակի պայմաններում դժվարության մեջ գտնվող մարդկանց։

Ծրագրի մեկնարկը տրվեց Դավիթաշեն թաղամասի Սրբոց Նահատակաց եկեղեցում՝ ՀԵՀԵՄ Հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն հոգեշնորհ Տեր Թովմա վարդապետ Խաչատրյանի, Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Պարոն Միքայել Թումասյանի և ՀԵՄ կամավորների հանդիպումով։

Թաղապետարանի սոցիալական բաժնի աշխատակազմի և Սրբոց Նահատակաց Եկեղեցու կամավորների ուղեկցությամբ Հայր Սուրբը և ՀԵՄ կամավորները մեկնեցին դիմակները բաժանելու Դավիթաշենի որոշակի սոցիալական խնդիրներ ունեցող շրջանների բնակիչներին։

Նախաձեռնության շրջանակներում նախատեսվում է բաժանել 3000 դիմակ։

ՀԱՂԹԱՀԱՐԵՆՔ ՀԱՄԱՎԱՐԱԿԸ ՄԻԱՍԻՆ⤵️Հուլիսի 24-ին մեկնարկեց «Հաղթահարենք համավարակը միասին» նախաձեռնությունը, որը…

Posted by Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորում/ՀԵՀԵՄ/ — ACYOWorld on Saturday, July 25, 2020