Հուլիսի 4-ին Արթիկի թեմի երիտասարդաց միությունների անդամների համար Բարեպաշտ Սերունդ հիմնադրամ -ի կողմից իրականացվող «Գործարար առաջնորդություն» եռամսյա դասընթացի շրջանակներում տեղի ունեցավ հերթական սեմինարը։

Հանդիպումը սկսվեց Արժանապատիվ Տեր Վիգեն քհն. Ղազարյանի առաջնորդությամբ աղոթքով:

Սեմինարը վարեց Հակոբ Մակդիսը, ով ներկայացրեց «Գործարար առաջնորդություն» թեման՝ անդրադառնալով «Կյանքի անիվ» (Wheel of Life) մոդելին, NLP-ի (նեյրոլեզվաբանական ծրագրավորման) որոշ գԲանախոսը ցույց տվեց, թե ինչպես կարող է սեփական կյանքի տարբեր ոլորտների վերլուծությունը նպաստել նպատակների հստակեցմանը, հավասարակշռված զարգացմանը և ավելի արդյունավետ գործարար ծրագրերի մշակմանը։

Սեմինարն անցկացվեց ինտերակտիվ և գործնական ձևաչափով․ մասնակիցները ներգրավվեցին քննարկումների և խաղ-վարժության մեջ՝ կիրառելով ներկայացված մոտեցումները սեփական նպատակների և  Դասընթացը շարունակում է համատեղել գործարար գիտելիքները, առաջնորդական հմտությունները և արժեքահեն մոտեցումները՝ նպաստելով երիտասարդների համակողմանի զարգացմանը։

աղբյուր