Դավիթաշենի Սրբոց նահատակաց եկեղեցու երիտասարդաց միության անդամները՝օրհնությամբ տեր Խորեն քահանա Մարուքյանի, կազմակերպեցին ուխտագնացություն դեպի Տավուշի թեմի սրբավայրեր: Երիտասարդների աղոթքներն ու հոգևոր մտածումները զուգակցվեցին սրբավայրերի մաքրման աշխատանքներով:

Բարեշնորհ Հրանտ սարկավագ Սարգսյանի առաջնորդությամբ մեկնած խումբը նաև ժամերգության մասնակցեց՝ ամբողջացնելով օրվա նպատակն ու խորհուրդը։