Հոկտեմբերի 1-ին ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակում մեկնարկեց «Դեպի լույս» խորագրով 8-օրյա ցուցահանդեսը: Ամփոփվեց «Աղոթք» լուսանկարչական մրցույթը, որի լավագույն քառասուն գործերը ներկայացված էին ցուցահանդեսում:
Հաղթողները երեքն էին.
1-ին մրցանակ՝ Կարպիս Կետիկյան,
2-րդ մրցանակ՝ Նարեկ Առաքելյան,
3-րդմրցանակ՝ Զարա Ղազարյան:
Ցուցահանդեսն ու Աղոթք լուսանկարչական մրցույթը հայտարարել էր «Աստվածամոր տուն» հիմնադրամը: Սա հիմնադրամի անդրանիկ միջոցառումն էր, որն իրականացվեց ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի հետ համագործակցությամբ: