Հայաստան այցի շրջանակում այսօր ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակում էր հյուրընկալվել պոլսահայ երգչուհի Սիբիլը։
ՀԵՀԵՄ հոգևոր Տեսուչ Հոգեշնորհ Տ․ Թովմա վարդապետ Խաչատրյանի հետ հանդիպման ընթացքում մեր հյուրը ներկայացրեց պոլսահայ համայնքը, այնտեղի մեր հայրենակիցների կենսակերպը, հայկական մշակութը, գործունեությունը, տարածաշրջանային մարտահրավերներն ու հիմնախնդիրները։
Հայր Թովման ներկայացրեց ՀԵՀԵՄ-ի այսօրվա տեսլականն ու տարվող աշխատանքները։
Սիբիլը ծանոթ էր ՀԵՀԵՄ-ի գործունեությանը՝ համահայկական ուխտագնացություններին, ատենապետաց ժողովներին, նա նշեց, որ Պոլսի հայ երիտասարդները ևս անմասն չեն մնում ՀԵՀԵՄ-ի նախաձեռնություններից։ Երգչուհին մեծապես կարևորում է կառույցի՝ երիտասարդներին Հայ Առաքելական Եկեղեցու շուրջը համախմբելու առաքելությունը։