Փետրվարի 23-ին Առինջի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բակում, Սուրբ և Անմահ Պատարագի ավարտից հետո Տեր Սմբատ քահանա Սարգսյանի օրհնությամբ և երիտասարդաց միության անդամների նախաձեռնությամբ տեղի ունեցավ Բուն Բարեկենդանին նվիրված միջոցառում: Միջոցառման ընթացքում ներկայացվեց տոնի խորհուրդը, երիտասարդաց միության անդամները կատարեցին ազգային տարբեր երաժշտական կատարումներ և պարեր:

ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի նախաձեռնությամբ հրատարակված «Երիտասարդի աղոթագիրք»-ը ևս տեղ գտավ միջոցառման մասնակիցների համար նախատեսված նվերների շարքում։

https://www.facebook.com/hehemofficial/posts/2449710841799533?__tn__=-R