Օշականի երիտասարդաց միությունը այս շաբաթ ուխտագնացություն իրականացրեց դեպի սբ.Սարգիս մատուռ:
Ուխտագնացությունն ուղեկցվեց սաղմոսներով և շաբաթվա խորհրդի քննարկմամբ:

Համաձայն ժողովրդական ավանդույթի՝ սբ.Սարգիս մատուռում մազքութների հետապնդումներից թաքնվել է երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարը:

Ուխտագնացությունից հետո Օշականի սբ.Մեսրոպ Մաշտոց եկեղեցու տարածքում կազմակերպվեց շաբաթօրյակ, ծաղիկներ տնկվեցին:
Ուխտագնացությունները լինելու են շարունակական, և ցանկացողները կարող են միանալ: