ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի նախաձեռնությամբ, մարտի 20-ին, Մեծ Պահքի վեցերորդ՝ «Գալստյան կիրակի»-ին ընդառաջ երիտասարդները հեռավար հանդիպում ունեցան Ֆրանսահայոց թեմի Շարվյոյի Սուրբ Նշան և Ռոմանի Սուրբ Նիկողայոս եկեղեցիների հոգեւոր հովիվ Տեր Հուսիկ քահանա Սարգսյանի հետ՝ բացահայտելու օրվա խորհուրդը։