Գորիսի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու երիտմիությունը հանդիպեց Հայր Մակարին
Ս.թ. փետրվարի 12֊ին Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու երիտասարդաց միության անդամները սպասված հանդիպում ունեցան Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Մակար վրդ. Հակոբյանի հետ։

Երիտասարդները ներկայացրին երիտմիության կողմից իրականացված եկեղեցանվեր աշխատանքներն ու անդրադարձան նախատեսվող ծրագրերին՝ ստանալով Հայր Սուրբի օրհնությունը և քաջալերանքը։