• Աբովյան 15
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

Մրցանակներ «Գուշակիր սրբավայրը» մրցույթի հաղթողներին

ՀԵՀԵՄ ԿԳ Տեղեկատվական բաժնի անդամ Լիաննա Առաքելյանը ՀԵՀԵՄ ֆեյսբուքյան էջում անցկացնում է «Գուշակիր սրբավայրը» խորագրով մրցույթ, որի շրջանակներում ներկայացվում են հայկական հայտնի և քիչ հայտնի վանքերն ու եկեղեցիները:

Մրցույթում ընդգրկված լուսանկարներն արդեն հասցրել են մեծ դիտումներ ապահովել, իսկ մրցույթի մասնակիցների թիվն օրեցօր աճում է:

Հաղթող մասնակից են համարվում նրանք, ովքեր առաջինն են հարցին ճիշտ պատասխանել: Օրերս մեր գրասենյակում հանդիսավոր կերպով առաջին հաղթած տասնյակը հայտարարվեց, և նրանց հանձնվեցին մրցանակներ: Հաղթողների թվում էին՝ Նաիրա Դավթյանը, Ասյա Ղազարյանը, Էլեանորա Մալխասյանը, Հասմիկ Հակոբյանը, ևս մեկ Հասմիկ Հակոբյան, Ռուբինա Խաչատրյանը, Նան Զեյնալյանը, Արտակ սարկավագը և Սարգիս Բիսլամյանը: Մրցույթը շարունակական է, և առջևում նոր հաղթողներն ու մրցանակակիրներն են: