Հոկտեմբերի 21-22-ին ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակում անցկացվեց Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի և ՀԵՀԵՄ ԿԳ-ի կազմակերպած «Համայնքը մենք ենք» խորագրով համաժողովը։ Ծրագրի նպատակն էր մեծացնել երիտասարդների ներգրավվածությունը համայնքային կյանքում:
Երկօրյա կոնֆերանսին մասնակցում էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից, համալսարաններից, հասարակական կազմակերպություններից և կուսակցությունների երիտասարդական թևերից ներկայացուցիչներ։ քննարկվում էին երիտասարդներին հուզող և համայնքային կյանքն ակտիվացնող մի շարք հարցեր:
Սեմինարը վարում էին Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի գիտաշխատող Քրիստինա Բեկմանը, CIVIC միջազգային կրթության ինստիտուտի գործադիր տնօրեն դր. Ալեքսանդր Բուրկան և CIVIC-ի փորձագետ Անի Օհանյանը։ Ներկա Էր նաև ԱԺ պատգամավոր Ծովինար վարդանյանը:
Համաժողովը մեկնարկեց ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Հայր Թովմա վարդապետ Խաչատրյանի ողջույնի խոսքով,
«Ողջունում եմ այստեղ ներկաներին Ավստրիայից և Գերմանիայից: Ողջունում եմ ձեզ բոլորիդ:
Հայ եկեղեցու համաշխարհային միավորումը միավորում է այլ ընկերությունների երիտասարդական կազմակերպություններին Հայաստանում և հատկապես սփյուռքում, որոնք ազգային ու հոգևոր արժեքների պահպանության գործին են լծված:
Մեզ համար պատիվ է, որ մեր Կենտրոնական գրասենյակը, գտնվելով մայրաքաղաք Երևանում, կարողանում է ոչ միայն համագործակցություն իրականացնել սփյուռքի հայկական երիտասարդական կազմակերպությունների, այլ նաև միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսին կոնրադ Ադենաուերն է:
Հատուկ շնորհակալություն եմ հայտնում նաև ԱԺ պատգամավոր Ծովինար Վարդանյանին՝ այսօր ներկա գտնվելու համար: Նա մեր պետության ներկայացուցիչն է մեր մեջ և մենք մեծապես կարևորում ենք պետության հետ համագործակցությունը: Հայ եկեղեցու առաջնային նպատակներից է նեցուկ կանգնել հայկական պետականությանը և իր առջև ծառացած խնդիրների լուծմանն ընդհանուր ջանքեր ներդնելը»:
Համաժողովի Երկու օրերի ընթացքում շուրջ 30 մասնակիցների միջև դերաբաշխում էր արվել:
Նրանք մտացածին քաղաքի քաղաքացիներ էին, որոնք դերախաղի միջոցով պետք է լուծեին իրենց համայնքում ծառացած տարբեր խնդիրներ:
Ձևավորված 5 աշխատանքային խմբերով մասնակիցները կազմեցին և ներկայացրին իրենց ծրագրերը՝ բարեհաջող կատարելով իրենց առջև դրված առաջադրանքը:
https://www.facebook.com/hehemofficial/posts/2193090240794929?__tn__=-R