Սույն թվականի մայիսի 13-ին Սիդնեյի երիտմիությունը՝ ACYA-ն անցկացրեց Աստվածաշնչի իր հերթական ուսումնասիրությունը՝ այս անգամ՝ Համբարձման տոնի վերաբերյալ։
Երիտմիության անդամ Պողոս սարկավագ Քելեշյանը եկեղեցու երիտասարդների հետ թեմայի շուրջ ինտերակտիվ քննարկում անցկացրեց: Գաղափարներ փոխանակվեցին, երիտասարդները կրթական գործիքների միջոցով ներթափանցեցին Հիսուսի Համբարձման խորհրդի մեջ:
Դասընթացին ներկա էին նաև թեմի առաջնորդը և տեղի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ավետիսը՝ երիտասարդների հետ կիսելու իրենց պատկերացումներն ու գիտելիքները Համբարձման տոնի վերաբերյալ և պատասխանելու հարցերին։
Թեմայի քննարկումը շարունակվեց նաև ընթրիքի շուրջ։