Սուրբ Համբարձման անունը կրող Արցախի թեմի միակ եկեղեցին տոնախմբեց Սուրբ Համբարձման տոնը։ Թեմակալ առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնությամբ և տնօրինությամբ Ասկերանի շրջանի Պատարայից Խաչեն ընկած ենթաշրջանի հոգևոր հովիվ Տեր Բենիամին քահանա Ծատուրյանը ուխտի Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց։

Պատարագի ավարտին տեղի երիտասարդների ու երեխաների մասնակցությամբ տեղի ունեցավ նաև գեղեցիկ միջոցառում՝ համեմված ազգային երգ ու պարով, որը կազմակերպվել էր Աղավնո համայնքի կիրակնօրյա դպրոցի ուսուցիչների և «Մշակութամետ»-ի համատեղ ջանքերով։