Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնը ստանձնել է հայորդիների համար հայոց լեզվի անվճար դասաժամեր անցկացնելու պարտավորություն, մայրենիի տարածման համար մշակել և իրականացնել ուսումնական և կրթական նախագծեր, ինչպես նաև այլ միջոցառումներով նպաստել հայ մշակույթի և ավանդույթների զարգացմանը և տարածմանը:
Վիրահայոց թեմի Ս. Էջմիածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Այս երեխաներն ու նույնիսկ մեծահասակներից շատերը մինչ «Հայարտուն» կրթամշակութային կենտրոն հաճախելը, հայերեն տառ անգամ չեն ճանաչել։ Այժմ նրանք, գրում, կարդում և նույնիսկ արտասանում են հայերեն, ծանոթացել են Հայոց պատմության ու գրականության կարևորագույն դրվագների հետ։ «Հայարտուն» կենտրոնը, բոլոր դժվարություններով հանդերձ, շարունակում է Թբիլիսիում հանդիսանալ Հայոց բառ ու բանի թարգմանը այստեղ ապրող հայերի համար։