«Հայերը մերօրյա Թուրքիայում». դասախոսություն
ՀԵՀԵՄ-ԵՊՀ համագործակցության շրջանակում դեկտեմբերի 24-ին ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ «Հայերը մերօրյա Թուրքիայում» թեմայով դասախոսություն՝ ակտիվ երիտասարդների մասնակցությամբ:
Բանախոսում էր պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դասախոս, թուրքագետ, արևելագետ Վարուժան Գեղամյանը:
Դասախոսությունն անցկացվեց ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Հայր Թովմա վարդապետ Խաչատրյանի օրհնությամբ և մասնակցությամբ:
Իր ողջույնի խոսքում Հայր Սուրբը նշեց նմանատիպ միջոցառումների շարունակականության կարևորությունը։
Ներկա էր ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուբեն Մելքոնյանը, ինչպես նաև գրասենյակի աշխատակիցներ, ԵՊՀ դասախոսներ, ՀԵՀԵՄ կամավորներ և ուսանողներ:
https://www.facebook.com/hehemofficial/posts/2327497654020853?__tn__=-R