Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և ՀԵՀԵՄ Հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ․ Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանի առաջնորդությամբ Կենտրոնական գրասենյակը կազմակերպում է ՀԵՀԵՄ-ի կազմավորման 25-ամյակին նվիրված Համահայկական ուխտագնացություն, որը տեղի կունենա այս տարվա հուլիսի 2-7-ը։
«Հայ ընտանիքը հայոց ինքնության խարիսխ» խորագրի ներքո հարյուրավոր երիտասարդներ հայաստանյան և աշխարհասփյուռ թեմերից կմեկտեղվեն Հայրենիքում։
Ուխտագնացության շրջանականերում երիտասարդները հնարավորություն կունենան հանդիպելու Նորին Սրբություն Վեհափառ Հայրապետի հետ, ապա կայցելեն Հաստանյան սրբավայրեր, ինչպես նաև ընտանիքի թեմայով տեղի կունենան խմբային հանդիպում-քննարկումներ Հոգևոր Հայրերի հետ։
Համահայկական ուխտագնացությունը կամփոփվի Սուրբ և Անմահ Պատարագով և փակման խնջույքով։
Մասնակցության համար հարկ է դիմել թեմի երիտասարդական հարցերով պատասխանատուներին։
Սիրելի´ Երիտասարդ, սիրով սպասում ենք Քեզ Հայրենիքում՝ միասին անցկացնելու հինգ անմոռանալի երիտասարդական օրեր։
Սիրով՝
ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակ