• Աբովյան 15
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

ՀԵՀԵՄ աշխատակազմը և կամավորները յուրացնում են ծրագիր մշակելու հմտությունները

Հոկտեմբերի 8-ին Աղվերանի «Պարկ ռեզորտ» հյուրանոցում մեկնարկեց Կլոր սեղան հիմնադրամի «Ծրագրի գաղափարի և ծրագրային առաջարկի մշակում, ծրագրային ցիկլի կառավարում» եռօրյա դասընթացը, որին մասնակցում էին ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի աշխատակազմն ու կամավորները՝ ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանի գլխավորությամբ։ Բանախոսը ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի ծրագրերի պատասխանատու Կարինե Քոչարյանն էր։

Հոկտեմբերի 9-ին դասընթացի շրջանակում՝ Մասնակիցները բաժանվեցին 4 աշխատանքային խմբերի և ներկայացրին իրենց մշակած ծրագրերը:

Հոկտեմբերի 10-ին քննարկվեցին հանրային կապերին առնչվող գործիքները: «Ծրագրի տեսանելիության ապահովում և հանրային կապեր» թեմայով բանախոսում էր Կլոր սեղան հիմնադրամի հանրային կապերի պատասխանատու պատասխանատու Դավիթ Մուրադյանը:

ՀԵՀԵՄ աշխատակազմը եռօրյա դասընթացն ամփոփեց ծրագրերի բյուջե կազմելու հմտությունները սերտելով: Բանախոսում էր Կլոր սեղան հիմնադրամի գլխավոր հաշվապահ Էլմիրա Մադոյանը:

https://www.facebook.com/hehemofficial/posts/2167954799975140?__tn__=-R