Սույն թվականի մարտի 3-ին, Երևանի Պետական Համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու սահմանադրաիրավական կարգավիճակը ներքին և արտաքին քաղաքականության մեջ» թեմայով բանախոսություն:

Բանախոսությամբ հանդես եկան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ և Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Թովմա վարդապետ Խաչատրյանը և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի Պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոն վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը:

Բանախոսություններին հաջորդած քննարկման ընթացքում ներկայացվեցին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դերն ու նշանակությունը հայ ժողովրդի պատմության մեջ և այսօր, նաև՝ եկեղեցու և պետության փոխհարաբերությունները։