«Երիտասարդական ակումբների դաշնություն» ՀԿ-ի հրավերով Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորումը (ՀԵՀԵՄ) մասնակցեց այս տարվա սեպտեմբերի 16-ին «Անի Պլազա» հյուրանոցում անցկացված «Երիտասարդական աշխատանք և կամավորություն» թեմայով երիտասարդական համաժողովին։
Համաժողովին իրենց մասնակցությունն էին բերել ԿԳՄՍ Երիտասարդության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանը, հասարակական սեկտորի ներկայացուցիչներ և փորձագետներ:

Քննարկվեցին երիտասարդական աշխատանքի և կամավորության խթանմանը, երիտասարդների ակտիվ ներգրավմանը և մասնակցությանը, մարզաբնակ երիտասարդների խնդիրների վերհանմանը, կամավորության և երիտասարդական քաղաքականության ոլորտներում օրենսդրական նախաձեռնություններին վերաբերող հարցեր։

Պանելային քննարկմանը որպես խոսնակ հանդես եկավ նաև ՀԵՀԵՄ կամավոր, ատամնաբույժ Սևակ Պապոյանը։ Նա ներկայացրեց կառույցի պատմությունը, գործունեությունը, ռազմավարությունը, ինչպես նաև՝ որպես կամավոր իր մասնակցությունը ՀԵՀԵՄ ծրագրերին։