• Աբովյան 15/1
  • 09:00 - 18:00

«Հայերը մերօրյա Թուրքիայում». դասախոսություն

 ՀԵՀԵՄ-ԵՊՀ համագործակցության շրջանակում դեկտեմբերի 24-ին ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ «Հայերը մերօրյա Թուրքիայում» թեմայով դասախոսություն՝ ակտիվ երիտասարդների մասնակցությամբ:

Բանախոսում էր պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դասախոս, թուրքագետ, արևելագետ Վարուժան Գեղամյանը:

Դասախոսությունն անցկացվեց ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Հայր Թովմա վարդապետ Խաչատրյանի օրհնությամբ և մասնակցությամբ:

Իր ողջույնի խոսքում Հայր Սուրբը նշեց նմանատիպ միջոցառումների շարունակականության կարևորությունը։

Ներկա էր ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուբեն Մելքոնյանը, ինչպես նաև գրասենյակի աշխատակիցներ, ԵՊՀ դասախոսներ, ՀԵՀԵՄ կամավորներ և ուսանողներ:

#ՀԵՀԵՄ_ԵՊՀ համագործակցության շրջանակում դեկտեմբերի 24-ին ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ «Հայերը մերօրյա…

Posted by Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորում/ՀԵՀԵՄ/ — ACYOWorld on Wednesday, December 25, 2019

Yandex.Metrica