• Աբովյան 15/1
  • 09:00 - 18:00

Ներքին Դվինի Սուրբ Հարություն եկեղեցին

Ներքին Դվինի Սուրբ Հարություն եկեղեցի, Արարատի մարզ․

Սուրբ Հարություն եկեղեցու հիմնօրհներքը կատարվել է 1996 թվականին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ի կողմից։ Օծվել է 2000 թվականին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից։ Կառուցված է կարմիր տուֆից, ունի ուղղանկյուն հատակագիծ, խորանի երկու կողմերում ավանդատներն են։ Եկեղեցու երիտասարդների՝ եկեղեցին իրենց հոգու ամենաթանկ անկյունն են համարում, ամրոցն ու սյունը:

Եկեղեցու քահանան Տեր Դավիթ քահանա Սահակյանն է:

ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակը մեկնարկում է «Իմ Եկեղեցին, իմ համայնքը» ծրագիրը, որի շրջանակում ՀԵՀԵՄ թեմական երիտասարդները ներկայացնում են իրենց համայնքի եկեղեցիներն ու դրանց պատմությունը։

Այս նախաձեռնությունը հնարավորություն է ընձեռում երիտասարդներին աշխարհի տարբեր անկյուններից միմյանց պատմել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ իրենց թեմի ժառանգության՝ Հայկական վանքերի ու եկեղեցիների մասին։

«Իմ Եկեղեցին, իմ համայնքը» ծրագիրը համալրում է Վեհափառ Հայրապետի գահակալության 20-ամյա գործունեությանը նվիրված նախաձեռնությունների շարքը։

Բոլոր տեսանյութերը կհամալրվեն այստեղ։

Yandex.Metrica