«Իմ Եկեղեցին, իմ համայնքը» ծրագիրը համալրում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի 20-ամյա գործունեությանը նվիրված նախաձեռնությունների շարքը։
Ծրագիրը հնարավորություն է ընձեռում երիտասարդներին աշխարհի տարբեր անկյուններից միմյանց պատմելու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ իրենց թեմի ժառանգության՝ Հայկական վանքերի ու եկեղեցիների մասին։
Այս նախաձեռնության շրջանակում ՀԵՀԵՄ թեմական երիտասարդները տեսաձայնագրությամբ ներկայացնում են իրենց համայնքի եկեղեցիներն ու դրանց պատմությունը։
Ծրագիրն ընթացքի մեջ է։