• Աբովյան 15/1
  • 09:00 - 18:00

Մեկնարկեց «Պահք և գիտակցված սննդառություն» դասընթացը

Փետրվարի 24-ին մեկնարկեց պահոց շրջանը, իսկ ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակում մեկնարկեց «Պահք և գիտակցված սննդառություն» երկօրյա դասընթացը հատուկ այն երիտասարդների համար, ովքեր ուզում են իմանալ՝ ինչպես պահք պահել, ինչպես սնվել պահոց շրջանում և ինչպես անցնել ինքնամաքրման ճանապարհով։

Երիտասարդներին ողջունեց ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հայր Թովմա վարդապետ Խաչատրյանը։ Սեմինարը մեկնարկեց աղոթքով և Հայր Սուրբի օրհնությամբ։

Պահքի շրջանոմ զուսպ սննդառության և դրա դրական ազդեցության վերաբերյալ դասընթացը վարեց տեխնիկական գիտությունների թեկնածու, xoharar.am նախագծի հիմնադիր և «Երջանիկ երիտասարդություն» ՀԿ միջազգային ծրագրերի պատասխանատու Հարություն Դաշտոյանը։

Այսօր մեկնարկեց պահոց շրջանը, իսկ ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակում մեկնարկեց «Պահք և գիտակցված սննդառություն» երկօրյա…

Posted by Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորում/ՀԵՀԵՄ/ — ACYOWorld on Monday, February 24, 2020

Yandex.Metrica