Մեկնարկեց «Պահք և գիտակցված սննդառություն» դասընթացը
Փետրվարի 24-ին մեկնարկեց պահոց շրջանը, իսկ ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակում մեկնարկեց «Պահք և գիտակցված սննդառություն» երկօրյա դասընթացը հատուկ այն երիտասարդների համար, ովքեր ուզում են իմանալ՝ ինչպես պահք պահել, ինչպես սնվել պահոց շրջանում և ինչպես անցնել ինքնամաքրման ճանապարհով։
Երիտասարդներին ողջունեց ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հայր Թովմա վարդապետ Խաչատրյանը։ Սեմինարը մեկնարկեց աղոթքով և Հայր Սուրբի օրհնությամբ։
Պահքի շրջանոմ զուսպ սննդառության և դրա դրական ազդեցության վերաբերյալ դասընթացը վարեց տեխնիկական գիտությունների թեկնածու, xoharar.am նախագծի հիմնադիր և «Երջանիկ երիտասարդություն» ՀԿ միջազգային ծրագրերի պատասխանատու Հարություն Դաշտոյանը։
Այսօր մեկնարկեց պահոց շրջանը, իսկ ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակում մեկնարկեց «Պահք և գիտակցված սննդառություն» երկօրյա…
Posted by Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորում/ՀԵՀԵՄ/ — ACYOWorld on Monday, February 24, 2020