«Սոցձեռներեցություն․ գաղափարի գեներացում» ՀԵՀԵՄ դասընթացը օգնում է երիտասարդներին իրենց գաղափարները իրականություն դարձնել, օգնում է հասկանալ, որ երիտասարդաց միության յուրաքանչյուր անդամ կապիտալ է և այդ կապիտալը ներդնելով, կարող ենք ստանալ շոշափելի արդյունքներ ի նպաստ թեմի։ Ցանկացած գաղափար ունի հասունացման, մշակման և իրականացման փուլեր, այս ծրագրի միջոցով փորձում ենք նախ բացահայտել մասնակիցների կարողությունները, ապա նրանցից թիմ ենք ձեևավորում, հետո տալիս ենք գործնական գիտելիքներ, թե թեմում ինչ քայլերի հաջորդականությամբ կարող են նախագծել ու մակետավորել իրենց գաղափարը ու վերջնական փուլում ստանալ արդյունք։ Գաղափարները կարելի մշակել ինչպես ձեռներեցության ոլորտում, որպեսզի թեմը ֆինանսական միջոցներ ունենա երիտասարդական աշխատանքները կազմակերպելու, այնպես էլ հոգևոր ծրագրեր մշակելու և իրականացնելու դեպքում։
Ծրագիրը վարում է ՀԵՀԵՄ ԿԳ Հասարակական կառույցների գծով փոխտնօրեն Անգելինա Ալեքսանյանը։