Հայորդյաց Տների Հոգևոր Տեսուչ հոգեշնորհ Տեր Մաղաքիա վրդ․ Ամիրյանի հրավերով՝ մարտի 9-ին Հայորդյաց Տների Կենտրոնական գրասենյակ էին այցելել ՀԵՀԵՄ Հոգևոր Տեսուչ, Կենտրոնական գրասենյակի Հոգեշնորհ Տեր Թովմա վրդ․ Խաչատրյանը, գրասենյակի թեմական երիտասարդական կապերի գծով փոխտնօրեն Մարիամ Հարությունյանը և հասարակական կապերի գծով փոխտնօրեն Անգելինա Ալեքսանյանը։
Հանդիպմանը քննարկվեցին ՀԵՀԵՄ ԿԳ-Հայորդյաց տներ համագործակցության հեռանկարները, կարևորվեց համատեղ ծրագրերի իրականացումը: