• Աբովյան 15/1
  • 09:00 - 18:00

ՀԵՀԵՄ ԿԳ-ի 2019թ. տարեվերջի 3 միջոցառումները

Դեկտեմբերի 27-ին ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ 3 միջոցառում. «Ընտանիքի տարվա երիտասարդական ծրագրերի ամփոփում»-ը, «Կոմիտասի հոբելյանական տարվա ամփոփում»-ը և Հանդիպում ՀԵՀԵՄ ԿԳ-ի գործընկեր լրագրողների հետ:
_______
Վեհափառ Հայրապետի կողմից հաստատված Ընտանիքի տարվա ամփոփման միջոցառման շրջանակում ՀԵՀԵՄ աշխատակազմի և ակտիվիստ կամավորների մասնակցությամբ տեղի ունեցավ ընթերցանություն Խրիմյան Հայրիկի Դրախտի ընտանիք գրքից: Միացել էին նաև Իտալիայի հայոց թեմի երիտասարդաց միության անդամներ: Գերմանիայի թեմի Բեռլինի հոգևոր հովիվ Հոգեշնորհ Հայր Եղիշե վարդապետ Ավետիսյանը ընթերցում էր գրքից ընտրված խորհուրդներ, ապա դրանք քննարկվում էին մասնակիցների հետ:

Հանդիպումը վարում էր ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Հայր Թովմա վարդապետ Խաչատրյանը: Միջոցառմանը ներկա էր անվանի կոմպոզիտոր ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը:

_______
Օրվա երկրորդ մասում տեղի ունեցավ հանդիպում ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի գործընկեր լրագրողների հետ: Հայր Սուրբը իր գնահատանքը հայտնեց նրանց՝ ՀԵՀԵՄ ԿԳ-ի գործունեության լուսաբանմանն ուղղած իրենց ներդրած ջանքերի համար: Անդրադարձ կատարվեց 2019թ. հուլիսի 4-7-ը կայացած «Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի սրբազան Արցախ» համահայկական երիտասարդական ուխտագնացության ժամանակ լրագրողների կատարած աշխատանքին: Հայր Սուրբը մասնավորապես նշեց ուխտագնացության մասին «Հայաստանի Ճամփեքով» հաղորդաշարի երկու թողարկումները, որոնք պատրաստել էին հաղորդման ռեժիսոր Լիլիթ Երիցյանը և օպերատոր Արմեն Անանյանը:

_______
Օրվա երրորդ մասում ամփոփվեց նաև Կոմիտասի հոբելյանական տարին: Կենտրոնական գրասենյակի հյուրն էր Մաեստրո Տիգրան Մանսուրյանը:
Կոմպոզիտորը խոսեց Կոմիտասի 150-ամյակի միջոցառումների մասին և հավելեց,- «Կոմիտասի նկատմամբ մեր պարտքը միշտ շատ է և պետք է ամեն ինչ անել, որպեսզի միջազգային երաժշտական հարթակում ավելի մեծ տեղ ապահովվի Կոմիտասի համար»:
Այս համատեքստում Մանսուրյանը նշեց Կոմիտասի խմբերգերի տեքստերի թարգմանության անհրաժեշտությունը:
հանդիպման ընթացքում ՀԵՀԵՄ կամավորներ Գոհար Մաթևոսյանը և Մելինե Նաջարյանը և Ռուբին Մելիք-Թանգեանը երգեցին Կոմիտաս, ինչից ոգևորված Տիգրան Մանսուրյանը որոշեց իր մեկ կատարում նվիրել ներկաներին, նա երգեց «Հով արեք սարեր ջան» ստեղծագործությունը:

Հանդիպման ավարտին մասնակիցները վիճակահանությամբ վերցրեցին աստվածաշնչյան համարներով թերթիկներ՝ և Յուրաքանչյուրն ընթերցեց իրեն բաժին ընկած խորհուրդը:

📆2️⃣0️⃣1️⃣9️⃣թ. տարեվերջին ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակում⛪️ տեղի ունեցավ 3️⃣ միջոցառում.⤵️🔰«Ընտանիքի👨‍👩‍👧‍👦 տարվա…

Posted by Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորում/ՀԵՀԵՄ/ — ACYOWorld on Wednesday, January 8, 2020

Yandex.Metrica