Սեպտեմբերի 6-ին ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ և Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանը հանդիպման էր հրավիրել լրագրողներին, ովքեր հուլիսի 4-ից 7-ը լուաբանել էին «Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի սրբազան Արցախ» համահայկական երիտասարդական ուխտագնացությունը:
Հայր Թովման շնորհակալություն հայտնեց լրագրողներին՝ իրենց կատարած աշխատանքի համար:
ՀԵՀԵՄ կենտրոնական գրասենյակում սուրճի սեղանի շուրջ քննարկվեցին արցախյան անցքերը, ինչպես նաև՝ օրակարգային ծրագրեր և լրատվության ոլորտի հետ հետագա համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Հանդիպման ավարտին Հայր Թովման շնորհակալական նամակներ հանձնեց լրագրողներին՝ օպերատիվ տեղեկատվության ապահովման և «Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի սրբազան Արցախ» ուխտագնացության ուրույն լուսաբանման համար: