• Աբովյան 15/1
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

ՀԵՀԵՄ թեմական երիտասարդները յուրացնում են ծրագիր մշակելու հմտությունները

Հունվարի 31-ին ամփոփվեց «Սոցիալական ձեռներեցություն, գաղափարի գեներացում, ծրագրի ստեղծում» երկօրյա դասընթացը․

Այն կազմակերպել էր ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակը թեմական երիտասարդների համար։ Նպատակն էր նրանց հնարավորություն տալ անվճար սովորել սոցիալական ձեռներեցություն, սերտել ծրագիր գրելու հմտությունները։

Նախաձեռնությունը միտված է ակտիվացնել երիտասարդներին, որպեսզի նրանք կարողանան թեմական կյանքի բարելավման ու երիտասարդական հիմնախնդիրների լուծման ճանապարհներ գտնել։

Երկօրյա սեմինարը սկսվեց երիտասարդների և ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Հայր Թովմա վարդապետ Խաչատրյանի հանդիպմամբ։ Զրույցի ընթացքում Հայր Սուրբը կարևորեց նմանատիպ միջոցառումների շարունակականության կարևորությունը։ Նա հստակեցրեց Կենտրոնական գրասենյակի պատրաստակամությունը՝ ծառայել թեմերի երիտասարդական կառույցներին։ Կարևոր է, որ հետագայում երիտասարդները կարողանան մեծ քայլեր ձեռնարկել իրենց թեմական կյանքի բարելավվման ուղղությամբ։ Քննարկման ավարտին Հայր Սուրբը բարի երթ մաղթեց սեմինարի մասնակիցներին։

Հայր Թովմայի հետ հանդիպումից հետո գրասենյակի հասարակական կառույցների գծով փոխտնօրեն Անգելինա Ալեքսանյանը սկսեց դասըթացը։ Նա մասնակիցներին ներկայացրեց երիտասարդության ոլորտում իրականացված հետազոտություններից դուրսբերված տարբեր դրվագներ, խոսվեց երիտասարդների ակնկալիքների և արդի մարտահրավերների մասին։

Երիտասարդների հետ ինտերակտիվ աշխատանքի արդյունքում բացահայտեցինք՝ ինչ է գաղափարի գեներացումը, ինչպես սահմանել հիմնախնդիրներ, ինչ ճանապարհներով լուծել այդ խնդիրները։

Այս հարցերի պատասխանը տվեցին «Գաղափարի գեներացում» թեմայով խմբային աշխատանքի արդյունքում մասնակիցների ստեղծած բադիկները։

Բոլոր 4 խմբերին տրվեց միևնույն միջոցները և հանձնարարությունը՝ պատրաստելու բադիկ։ Արդյունքում ծնվեցին 4 տարբեր բադիկներ։

Խաղի նպատակն էր՝ երիտասարդներին ցույց տալ, որ միևնույն խնդրի և հնարավորության դեպքում կարող են գեներացվել տարաբնույթ գաղափարներ։ Արդյունքում այդ գաղափարները վերածվում են սոցիալական ձեռներեցության։

Կարիքների գնահատումից հետո, ըստ թեմական խնդիրների մասնակիցներն արդեն բաժանված 4 աշխատանքային խմբերով սկսեցին մշակել իրենց ծրագրերը։

Այսօր օրը սկսվեց նախորդ օրվա աշխատանքների քննարկմամբ և աշխատանքների ներկայացմամբ։ Այնուհետև Անգելինա Ալեքսանյանը հանդես եկավ «Համայնքի քարտեզագրում, նախատիպավորում, արժեքի հիմնավորում» ինտերակտիվ դասախոսությամբ։ Տեղի ունեցավ քննարկում «Ով է հաճախորդը», «ինչ է պիչինգը (ելույթ)» և այլ թեմաներով, տեղի ունեցան խմբային աշխատանքներ։

Սեմինարի վերջին փուլում մասնակիցները խմբերով ներկայացրին իրենց երկու օրերի ընթացքում մշակած և ծրագրերը։

Հանդիպման ավարտին ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն հոգեշնորհ Հայր Թվմա Վարդապետ խաչատրյանը շնորհակալություն հայտնեց բոլորին, մասնավորապես՝ կազմակերպիչներ Կենտրոնական գրասենյակի թեմերի հետ համագործակցության գծով փոխտնօրեն Մարիամ Հարությունյանին և Հասարակական կառույցների գծով փոխտնօրեն Անգելինա Ալեքսանյանին ներդրած ջանքերի համար։ Նա քաջալերեց, որպեսզի թեմերի հետ տարվող նմանատիպ աշխատանքները շարունակակն լինեն։

Այնուհետև Հայր Սուրբը երիտասարդներին հանձնեց իրենց մասնակցության վկայականները։

ՀԵՀԵՄ ԹԵՄԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՅՈւՐԱՑՆՈՒՄ ԵՆ ԾՐԱԳԻՐ ՄՇԱԿԵԼՈՒ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ?Այսօր ամփոփեցինք «Սոցիալական ձեռներեցություն,…

Posted by Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորում/ՀԵՀԵՄ/ — ACYOWorld on Friday, January 31, 2020