• Աբովյան 15/1
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

Տրվեց ՀԵՀԵՄ-ԵՊՀ համագործակցության մեկնարկը

Այսօր ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ Հայր Թովմա վարդապետ Խաչատրյանը ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակում հյուրընկալեց ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանին, Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելիքյանին, Թուրքագիտության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Սաֆարյանին և դասախոս Վարուժան Գեղամյանին:

Հանդիպման նպատակը ՀԵՀԵՄ-ԵՊՀ աննախադեպ համագործակցության ամրագրումն էր, որի մեկնարկը տրվեց ծառատունկով և համատեղ հուշատախտակի բացմամբ:

Տրվեց ՀԵՀԵՄ-ԵՊՀ համագործակցության մեկնարկը⤵️Այսօր ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ Հայր Թովմա վարդապետ Խաչատրյանը ՀԵՀԵՄ Կենտրոնական…

Posted by Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորում/ՀԵՀԵՄ/ — ACYOWorld on Wednesday, October 30, 2019