• Աբովյան 15
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

Ս. Գևորգ եկեղեցու երիտասարդները հերթական ուրբաթն ունեցան

Կայացավ  երիտասարդաց միության հերթական հանդիպումը Կանաչուտի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Եղիշե քահանա Նուրիջանյանի հետ: Նշենք, որ հանդիպումներն անցկացվում են յուրաքանչյուր ուրբաթ` ժամը 17։00֊ին: Տեր Հոր օգնությամբ պատանիներն ու երիտասարդները սովորում են աղոթքներ, ընթերցում Սուրբ Գիրքը, քննարկում իրենց առաջիկա անելիքները, նաև պատրաստվում դեկտեմբերի 10֊ին կայանալիք «Չորս եղանակ,  չորս Ավետարանիչ» մրցույթի ձմեռային խաղին։

Ամենշաբաթյա հանդիպումներն օգնում են  ավելի լավ ճանաչել մեկմեկու: Այս անգամ երիտասարդները  սովորեցին «Իմաստութիւն Հօր Հիսուս աղոթքը» և  Սուրբ Գրքից հատված ընթերցեցին ու քննարկեցին։ Նշենք, որ Երիտասարդաց միության դռները բաց են բոլոր ցանկացողների առաջ: