ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը (ՀԿՍ) մեկնարկեց երիտասարդների կարողությունների զարգացմանը նվիրված ծրագիր Շիրակի մարզում։ Այն նպատակ ունի խթանել երիտասարդական նախաձեռնությունները և երիտասարդների ներգրավվածությունը համայնքային կյանքում։

Թեմի Երիտասարդների համար կազմակերպվելու են մի շարք հանդիպումներ և քննարկումներ հետևյալ թեմաներով՝ «Առաջնորդություն», «Թիմային աշխատանք», «Համացանցային անվտանգություն», «Ծրագրերի մշակում և իրականացում» և այլն։

Երիտասարդները կարող են հանդես գալ համայնքային խնդիրների վերաբերյալ իրազեկման և լուծման ծրագիր առաջարկներով։ Լավագույն առաջարկների իրականացման համար կտրամադրվի աջակցություն։

Մայիսի 12-ին անցկացվեց առաջին հանդիպումը «Ծանոթացում ծրագրին» եւ արդեն երիտասարդներն անհամբեր սպասում են դասընթացների մեկնարկին։