Հոգեգալուստ․ Գոշավանքի ուխտի օր. Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի քարոզը.
«Ես մաղթում եմ որ մենք՝ մեծով ու փոքրով, մեկ տուն դառնանք, մեկ ընտանիք, մեկ հայրական օջախ, մեկ ինքնություն, մեկ առաքելություն, մեկ նպատակ, մեկ հայացք, մեկ արյուն և միացած հաղթանակ բոլոր տեսակի ուժերի նկատմամբ, որոնք կգան մեր տունը խարխլելու, մեր կյանքը մեր ձեռքից խլելու։
Թող Սուրբ Հոգին առաջնորդի մեզ, թող նոր Հոգեգալուստ լինի մեր կյանքում, թող նոր հոգիներ վառվեն մեր սրտերում դեպի Աստված, դեպի ամբողջական Հայրենիք և դեպի մեր վերջնական ու կատարյալ հաղթանակն ու հաղթանակները, որոնք սպասում են, միայն թե մնում է՝ մենք ընթանանք այնտեղ»։