• Աբովյան 15/1
  • 09:00 - 18:00

Ամեն օր մեզ համար Հոգեգալուստ պետք է լինի․ Հայր Թովմա

Սուրբ Հոգու ներկայությունը երկրի վրա ազդարարող տոնը՝ Հոգեգալուստը, Հայ առաքելական եկեղեցու տոնացույցի համաձայն այս տարի նշվեց մայիսի 23-ին: Սբ․ Գայանե վանքում ևս մատուցվեց Հոգեգալստյան պատարագ։ Պատարագիչ քահանան էր ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն Թովմա վարդապետ Խաչատրյանը։

-Ամեն օր մեզ համար Հոգեգալուստ պետք է լինի, ամեն օր կարելի է ասել, որ եկեղեցում Հոգեգալուստ է, որովհետև ամեն օր է Սուրբ Հոգին իր շնորհներով օժտում եկեղեցու հավատացյալներին։ Իսկ երբ որ մարդը մերժում է այդ շնորհները, զրկվում է օրհնությունից,- Սբ․ Պատարագից հետո օրվա խորհրդի իր ապրումը փոխանցեց հայր սուրբը։

Yandex.Metrica