
Մասյացոտնի թեմակալ առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի օրհնությամբ` Դաշտավանի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու բակում օգոստոսի 17-21 կանցկացվի հոգևոր ճամբար։


Ճամբարը կվարեն եկեղեցու երիտասարդաց միության անդամները։ Նրանք երեխաներին կսովորեցնեն աղոթքներ, ազգային երգ ու պար, Կտակարանյան պատմություններ, առակներ, ինչպես նաև կանցկացվեն սպորտային խաղեր։

Ճամբարին կարող են մասնակցել 7-13 տարեկան երեխաները՝ նախապես գրանցվելով եկեղեցում։