Հաշվի առնելով Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակը, երբ Սուրբ Հարության տոնին երիտասարդները հնարավորություն չունեին եկեղեցի գնալու և իրենց աղոթքն առ Աստված այնտեղ բարձրացնելու, ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի թեմական երիտասարդական կառույցների հետ համագործակցության բաժնի նախաձեռնությամբ 2020թ․ ապրիլ, մայիս ամիսներին իրականացվեց «Իմ թեմը» երկամսյա ծրագիրը։
Նպատակն էր Սուրբ Հարության տոնին համախմբել ՀԵՀԵՄ սփյուռքի թեմական երիտասարդներին՝ միանալու Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի աղոթքներին՝ ի զորակցություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և համայն հայության։ Նախաձեռնությունը նաև միտված էր երիտասարդների ձայնը բարձրացնելու, լսելի դարձնելու, որպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ժառանգներ։
Ծրագրում ներգրավված են եղել սփյուռքյան 20 թեմերի 36 երիտասարդներ.
Ստորև ներկայացված են նախաձեռնության մասնակից թեմերը․
• Վրաստանի հայոց թեմը,
• Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդությունը,
• Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմը,
• Հարավային Ռուսաստանի հայոց թեմը,
• Ուկրաինայի հայոց թեմը,
• Ռումինիայի հայոց թեմը,
• ԱՄՆ Արևմտյան հայոց թեմը,
• ԱՄՆ Արևելյան հայոց թեմը,
• Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմը,
• Գերմանիայի հայոց թեմը,
• Հունաստանի հայոց թեմը,
• Իտալիայի հայոց թեմը,
• Իրաքի հայոց թեմը,
• Եգիպտոսի հայոց թեմը,
• Շվեդիայի հայոց թեմը,
• Կանադայի հայոց թեմը,
• Դամասկոսի հայոց թեմը,
• Ֆրանսիայի հայոց թեմը,
• Գերմանիայի հայոց թեմը,
• Եգիպտոսի հայոց թեմը։