• Աբովյան 15/1
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

Կրասնոդարի երկրամասում նշվեց Վարդավառը

Հուլիսի 16-ին Հայ Առաքելական Եկեղեցու Կրասնոդարի երկրամասի քաղաքների և շրջանների բոլոր ծխերում նշվեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը. Որ առավել հայտնի է Վարդավառ անունով:

Սուրբ Պատարագից և ջրի օծման արարողությունից հետո սկսվեցին ժողովրդական տոնախմբությունները։

Հարկ է նշել, որ չնայած Կուբանի շատ շրջաններում տիրող անձրևային եղանակին, եկեղեցիները մարդաշատ էին և հատկապես մեծ էր երիտասարդների ներկայությունը: