ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակ էին այցելել Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրներ, ազատ ոճի ըմբիշներ Վազգեն Թևանյանը, Արսեն Հարությունյանը, ծանրորդներ Կարեն Ավագյանը և Սամվել Գասպարյանը։
Օրերս կրկին հաղթանակած մարզիկների հանդիպումը ՀԵՀԵՄ հեգևոր տեսուչ հոգեշնորհ Տեր Թովմա Վարդապետ Խաչատրյանի հետ անցավ ջերմ ու ընկերական մթնոլորտում։
Հայր Սուրբը շնորհավորեց տղաներին գրանցած նոր հաղթանակների կապակցությամբ և իր գնահատանքն ու օրհնությունը բերեց։
Քննարկվեցին երիտասարդությանն առնչվող մի շարք հարցեր։