ԱՀԹ Սուրբ Երրորդություն եկեղեցու դահլիճում կրկին հավաքվել էին Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդները՝ մրցելու իրենց գիտելիքներով: Անցկացվեց ինտելեկտուալ փառատոն՝ «Մեր մեծերը» խորագրով:

ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ, փառատոնը կազմակերպում է թեմի երիտասարդաց միությունների հոգևոր խորհուրդը՝ Արժանապատիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի ղեկավարությամբ։

Սա 2024 թվականի չորրորդ փառատոնն էր: 3 փուլից բաղկացած խաղին մասնակցեց թեմի 11 երիտասարդաց միություն։ Հաղթական գավաթը վերցրեց Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու երիտասարդաց միության «Ստաուրոս» թիմը: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Նորք-Մարաշի Սուրբ Աստվածածին եկեղեցու «Գանձասար» երիտասարդաց միությունը:
Փառատոնին 3-րդ հորիզոնականը զբաղեցրեց Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը:

Հաղթողներին տրվեցին պատվոգրեր ու մրցանակներ:

 

աղբյուր՝  https://www.qahana.am/post/5049