Սուրբ Գրիգոր Լուսավորչի մուտն ի Վիրապ տոնի հաջորդ օրը, Արարատյան Հայրապետական Թեմի (ԱՀԹ) «Զորավոր» երիտասարդաց միության անդամներն ուխտավորաբար եղան Խոր Վիրապում։
Չարչարանաց գբի մեջ, որտեղ տասնչորս երկար ու ձիգ տարիներ Հայոց առաջին հայրապետը սոսկալի տանջանքների էր ենթարկվել, ճգնել ու աղոթել, երիտասարդները միասնական աղոթք վերառաքեցին Հայաստան և Արցախ աշխարհի խաղաղության ու անսասանության համար։