• Աբովյան 15/1
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

Ինտելեկտուալ մրցույթ՝ Սբ․ Երրորդություն եկեղեցու դահլիճում

Հունվարի 23-ին Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցու դահլիճում Կիրակնօրյա վարժարանի սաների մասնակցությամբ ինտելեկտուալ վիկտորինայի մրցույթ անցկացվեց։ Վարժարանի սաները երկար էին պատրաստվել այս մրցույթին։

Տեր Վարդան քհն․ Գափոյանը, նախքան խաղի սկսելը, իր օրհնությունը փոխանցեց մասնակիցներին։  Մրցույթն ընթացավ երկու խմբերի միջև՝ <<Առաքյալներ>> և <<Հնգամատյան>>։ Թեժ պայքարի արդյունքում  218 — 197 հաշվով հաղթող ճանաչվեց <<Հնգամատյան>> խումբը։
Խաղի ավարտին Տեր Վարդանը վարժարանի սաների համար  նվերներ էր պատրաստել։