• Աբովյան 15/1
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

Մտագրոհ և քննարկումներ Արցախի թեմի Երիտասարդաց միությունում

Հուլիսի 27-ին կայացավ ՀԱԵ Արցախի թեմի երիտասարդաց միության հերթական հանդիպումը։ Այս անգամ  հանդիպման ձևաչափը մի փոքր այլ էր։ Երիտասարդները միասնաբար փորձեցին նոր ուղղություններ նախանշել իրենց առաջիկա գործունեության համար, գտնել տարբերակներ` մուտք գործելու նաև սոցիալական ձեռներեցության ոլորտ, որը կօգնի երիտասարդներին ավելի ընդարձակելու իրենց ազդեցության դաշտը։

Արվեցին տարատեսակ առաջարկներ։ Ավարտին Միության անդամներից Մարիան բոլորին հյուրասիրեց իր պատրաստած  թխվածքներով ու թեյով։
Երիտասարդները պայմանավորվեցին գալիք շաբաթվա մեջ կազմակերպել ուխտագնացություն Աստղաշեն-Հակոբավանք-Գանձասար ուղղությամբ։