• Աբովյան 15/1
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

Նշանադրություն Նոր Նորքի 1-ին զանգվածի Ս․ Աստվածածին եկեղեցու երիտմիությունում

Հունիսի 18-ին Նոր Նորքի 1-ին զանգվածի Սուրբ Աստվածածին եկեղեցու համայնքում մեծ ուրախություն էր։
Նշանադրության խորհրդով իրենց սերն Աստծո առաջ ամրապնդեցին տեղի երիտասարդաց միության անդամ Տիգրան Մանուկյանը և իր հարսնացուն` Արաքս Միրզոյանը։
Երիտասարդները իրենց ուրախությանը մասնակից դարձրին ամբողջ համայնքին,  և այդ առիթով տոնական սեղան գցվեց։
Համայնքի մաղթանքն է՝ մոտ ապագայում տեսնել նշանված զույգին Սուրբ Պսակի խորհրդի մեջ։