• Աբովյան 15/1
  • 09:00 - 18:00

Օձունի երիտասարդաց միության գեղեցիկ նախաձեռնությունը

Օձունի եկեղեցու երիտասարդաց միության և կամավորների ջանքերով աղբից մաքրվեց Քոբայրի վանական համալիրը և հարակից տարածքը։

Նշենք, որ Քոբայրի վանական համալիրը բաղկացած է գլխավոր դարպասներից, սեղանատնից, Կաթողիկե եկեղեցուց, մատուռից, Մարիամաշեն եկեղեցուց, զանգակատնից, գերեզմանատնից: Վանական համալիրի անունը մեկնվում է որպես ՛«քարանձավ», որոնք շատ են վանքի շրջակայքում:

Միջին դարերում վանական համալիրը ծառայել է ոչ միայն որպես մշակութային կենտրոն, այլ նաև եղել է վայր, որտեղ կրկնօրինակվել են ձեռագրեր: Այստեղ ապրել է հայ պատմաբան և աստվածաբան Դավիթ Քոբայրեցին: Վանական համալիրի առավել հին շինությունները կառուցվել են XII դարում: Խորանի պատերը զարդարված են ինչպես հայկական, այնպես էլ վրացական ավանդական ճարտարապետական ոճով․ պատկերված են մարգարեների կերպարներ, որոնք բավականին լավ են պահպանվել: Ներկայումս կիսավեր ճարտարապետական համալիրում ընթանում են վերակառուցման աշխատանքներ:

Yandex.Metrica