Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ Շիրակի թեմի երիտասարդաց միությունում այսուհետ կանցկացվեն զրույց-քննարկումներ թեմի հոգևոր դասի հետ։
Գյումրու Սուրբ Մարիամ Աստվածածին Մայր եկեղեցու բակում անցկացվող զրույց-քննարկումների շրջանակներում առաջին զրույցը Շիրակի թեմի բարեշնորհ Արարատ սարկավագ Սարգսյանի հետ էր` «Ո՞վ է քրիստոնյան» թեմայով։
«Երբ դու ունես սերը առ Աստված, այդ ժամանակ առ Աստված սիրուց դու սկսում ես սիրել մարդկանց։ Եվ քեզ համար այդ զոհողությունը, այլևս զոհողություն չէ, այլ երջանկություն, որովհետև դու սիրում ես ինչ-որ մեկին։ Երբ սիրում ես, դու պատրաստ ես սիրած էակի համար ամեն ինչի։ Երբ մենք կարդում ենք նահատակների կյանքը, զարմանում ենք, որ ձեռքը կտրեցին, լեզուն կտրեցին, մաշկը հանեցին` չուրացավ Աստծուն, որովհետև ինքը զգացել է սերը, մեզ համար դա աբսուրդ է, բայց ինքը հասել է այն աստիճանին, որ զգացել է լիարժեքորեն Աստծո ներկայությունը», — նշեց Արարատ սարկավագը։