Հունվարի 24-ին Կրասնոդարի երկրամասի «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության մարզային մասնաճյուղի ուսումնական սրահում անցկացվեց պոեզիայի երեկո՝ նվիրված հայ մեծ բանաստեղծ Պարույր Սևակի կյանքին և ստեղծագործությանը։

Խոսքով հանդես եկավ Կրասնոդարի երկրամասի «Ռուսաստանի հայերի միության» նախագահ Կամո Հայրապետյանը, ով շնորհակալություն հայտնեց ներկաներին համայնքի կյանքին ակտիվ մասնակցության համար։ Ի նշան Կուբանի հայ համայնքի ղեկավարի պաշտոնում արդյունավետ աշխատանքի համար Կամո Հայրապետյանին հանձնվեց Պարույր Սևակի մատիտանկարը, որի հեղինակը Կրասնոդարի երկրամասի «Ռուսաստանի հայերի միության» ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի աշխատակից Ամալյա Թավադյանն էր։